Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ

Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ
Հայաստան
12:00, 01 август 2022
Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
«Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք»։

Ըստ հաղորդագրության՝ անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ պատճառ կամ հիմնավորում չեն բերել։