Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզպետն այցելել է Սիսիան համայնքի բնակավայրեր

Սյունիքի մարզպետն այցելել է Սիսիան համայնքի բնակավայրեր
Հայաստան
14:39, 01 август 2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի հետ հուլիսի 28-ին այցելել է Սիսիան համայնքի Աղիտու, իսկ 29-ին՝ Աշոտավան, Արևիս, Թասիկ, Հացավան, Սալվարդ բնակավայրեր։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:

Մարզպետը գյուղերի բնակիչների ու վարչական ղեկավարների հետ զրուցել է մտահոգող հարցերի մասին, այցելել նաև դպրոցներ, նախակրթարաններ ու բուժկետեր։