Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամեն ինչ ճիշտ է»․ Լյովա Եղիազարյանը՝ Հոլանդիայում ՀՀ վարչապետին ու ԱԳ նախարարին հայհոյած ՀՅԴ-ականների մուտքը Հայաստան արգելելու մասին

«Ամեն ինչ ճիշտ է»․ Լյովա Եղիազարյանը՝ Հոլանդիայում ՀՀ վարչապետին ու ԱԳ նախարարին հայհոյած ՀՅԴ-ականների մուտքը Հայաստան արգելելու մասին
Հայաստան
15:06, 01 август 2022
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՅԴ-ականների Հայաստան մուտք գործելու արգելքին.  

«Մայիսի սկզբին, երբ ռևանշիստների խոսափող Իշխանը դաշնակցական ոգևորությամբ հայտարարում էր, թե մի քանի օր է մնացել հաղթանակին, հանրապետության ղեկավարը առաջին անգամ պաշտոնական այցով Նիդեռլանդներում էր։
Հայ համայնքի ջերմ ընդունելությանը զուգընթաց դաշնակների տեղի կառույցի անդամները լկտիաբար հայհոյում էին Հայաստանի վարչապետին, շեշտում եմ՝ Հայաստանի, հայհոյում էին Արարատ Միրզոյանին։

Այս պետականադավ ու եղկելի գործողության կադրերը  ցուցադրում էին Ֆրանսիայի հրապարակում ու ոհմակը զոհի վրա հարձակվելու հրճվանքով՝ ծափ ու ծիծաղ, քեֆ ու ուրախություն էր ապրում։

Այսօր նույն ոհմակի անդամները ջղաձգվում են, երբ այդ հոշոտելու ընդունակ մարդկանց մուտքը արգելվում է Հայաստան։
Ամեն ինչ ճիշտ է։
Նաև՝ ողջունելի»։