Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահն ուժային կառույցների պատասխանատուներին անհետաձգելի հանձնարարականներ է տվել

Արցախի նախագահն ուժային կառույցների պատասխանատուներին անհետաձգելի հանձնարարականներ է տվել
Հայաստան
18:10, 01 август 2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:


Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել: 

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: