Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս․ ԿԲ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս․ ԿԲ
Հայաստան
13:35, 02 август 2022
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%, 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%: 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով: