Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Հայաստան
11:03, 03 август 2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, ֆիզիկական ներգործության և սառը զենք կրելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթելու, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններին հարկադրելու, փաստաթղթի կեղծիքի ու անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և վրաերթի՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: