Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
Հայաստան
20:31, 02 апрель 2021
Ապրիլի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: