Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր
Հայաստան
17:05, 03 август 2022
2022 թվականի օգոստոսի երկուսի դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր։

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 798 հազար խորանարդ մետր ջուր։ Օգոստոսի 2-ի  դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 9 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։