Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ինչը անարգանք է եռակողմ հայտարարությունների բոլոր կողմերի հանդեպ․ Հռիփսիմե Գրիգորյան

Ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ինչը անարգանք է եռակողմ հայտարարությունների բոլոր կողմերի հանդեպ․ Հռիփսիմե Գրիգորյան
Հայաստան
18:48, 03 август 2022
ԱԺ ՔՊ խմբ․ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին օրերի սաստկացել են ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ նռնականետերի եւ ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ: 

Երեկ, օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրվել  է օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքեր: Եվ չնայած այս արձանագրմանը, ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարությունների կոպիտ խախտում է, այլեւ ուղղակի անարգանք է հայտարարությունների բոլոր կողմերի հանդեպ: Սա պետք է հստակ արձանագրվի Ռուսաստանի Դաշնության կողմից եւ արժանանա համապատասխան գործողությունների՝ շուտափույթ կերպով վերականգնելով խաղաղությունն ու կայունությունը, ինչն ուղղակիորեն բխում է ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունից»: