Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023-ի ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնվի 87 նոր ավտոբուս. Երևանի քաղաքապետ

2023-ի ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնվի 87 նոր ավտոբուս. Երևանի քաղաքապետ
Հայաստան
22:48, 03 август 2022
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնվի 12 մետրանոց 87 ավտոբուս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում, չինական «Jhong Tong» մակնիշի 150 հատ ավտոբուս և «Yutong» մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչև տարեվերջ կներկրվեն մայրաքաղաք:

2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով, շահագործման կհանձնվեն «Man» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսները»,-նշված է քաղաքապետի գրառման մեջ: