Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունը․ պաշտոնապես հայտարարում եմ՝ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա․ ՀՀ վարչապետ

Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունը․ պաշտոնապես հայտարարում եմ՝ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա․ ՀՀ վարչապետ
Հայաստան
12:26, 04 август 2022
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,-այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից հնչող այն շահարկւմների, թե իբր ԼՂ-ում հայ զինծաայողներ կան։ 

«Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագրծում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման եւ հետեւաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձեւակերպումը եւս 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է, եւ ահա թե ինչու․ նշված հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Կողմերի՝ ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում  կորոշվի ՀՀ-ի հետ ԼՂ-ի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ՌԴ խաղաղապահ կոնֆտինգենտի հետագա վերաբաշխմամբ, վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պապհանության համար»։ Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որեւէ պլան գոյություն չունի, եւ մենք մի քանի անգամ առաջարկել ենք եւ հիմա էլ առաջարկում ենք դա անել՝ այսինքն հաստատել եռակողմ ֆորմատով պլան։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի  եւ խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ եւ եռակողմ գործընթաց է։ Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետեւ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել։ Չնայած պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Բայց կրկնում եմ, որ խոսքն այստեղ՝ եռակողմ հայտարարության մեջ, միայն ճանապարհի կառուցման մասին չէ։ Պլանի դեպքում պետք է պարզաբանվեն մի շարք կարեւորագույն հարցեր, այդ թվում ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման, անվտանգության հետ կապված մի շարք հարցեր»,-նշեց Փաշինյանը։

Նա նաեւ ավելեց, թե Ադրբեջանն այսօր շահարկում է, որ  ՀՀ-ն խուսփում է այս հարցերի քննարկումներից։ «Սա աբսուրդ հայտարարություն է, այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային, դեռեւս ս․թ․ հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում։  Եւ ավելին, Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ12 ավտոճանապարի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով։ Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։ Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունը եւ խուսափել այդ հայտարարությամբ ամրագրված իրողությունների ամրագրումից»,- շեշտեց ՀՀ վարչապետը։