Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում

Հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում
Հայաստան
13:31, 04 август 2022
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։