Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քնած ժամանակ հանկարծամահ է եղել վարժական հավաքի մասնակիցը․ ՊՆ

Քնած ժամանակ հանկարծամահ է եղել վարժական հավաքի մասնակիցը․ ՊՆ
Հայաստան
17:23, 04 август 2022
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։