Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ՝ իմ բացառիկ իրավունքն է լինել մեր հայրենիքում՝ Արցախի Հանրապետությունում. Րաֆֆի Հովհաննիսյան

Որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ՝ իմ բացառիկ իրավունքն է լինել մեր հայրենիքում՝ Արցախի Հանրապետությունում. Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստան
12:54, 05 август 2022
«Որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ՝ իմ բացառիկ իրավունքն է լինել մեր հայրենիքում՝ Արցախի Հանրապետությունում։ Ես թաքնվելու խնդիր չունեմ և ակնկալում եմ, որ Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, գեներալ-մայորը վերականգնած կլինեն իմ իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին օգոստոսի 1-ին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ՝ մասնակցելու իր թոռան մկրտության արարողությանը։

«Իմ բացակայությունը ես համարում եմ, ներկա դրությամբ, մեկանգամյա թյուրիմացություն և հույս ունեմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը, այսինքն՝ Արցախի պետական տոնի նախօրեին, ԱՀ իշխանությունը, գեներալ-մայոր Վոլկովը, կվերականգնեն իրենց ինքնիշխանությունը, լիազորությունը, արժանապատվությունը և ՀՀ իմ բացառիկ իրավուքը՝ լինելու Արցախի տարածքում և մասնակցելու Արցախի Հանրապետության հռչակման տոնակատարությանը՝ ինչպես ամեն տարի »,- նշեց Հովհաննիսյանը։