Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳ նախարարը իր գոհունակությունն է հայտնում բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներին

Արցախի ԱԳ  նախարարը իր գոհունակությունն է հայտնում բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներին
Հայաստան
18:09, 05 август 2022
Արցախի ԱԳ  նախարար Դավիթ Բաբայանը ֆեսյբուքյան էջում գրել է․

«Գոհունակությամբ արձանագրում ենք, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիա/յից, Ռուսաստան/ից, Ավստրալիա/յից և Մերձավոր Արևելքից հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջան/ի քաղաքականությունը և կոչ անելով զսպել այդ երկրի ագրեսիվ գործողությունները։

Երախտագիտություն ենք հայտնում Արցախ/ի, հետևաբար, արդարության բոլոր աջակիցներին։ Նման քաղաքական և բարոյական աջակցությունը շատ կարևոր է Արցախի համար։ Այն նաև կարևոր է միջազգային հանրության համար, որտեղ նկատելի են արժեհամակարգի խարխլման լուրջ և մտահոգիչ գործընթացներ։ 

Ցավոք սրտի, նույն սկզբունքայնությունը չեն ցուցաբերել մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնց գործունեությունն անմիջապես առնչվում է  ժողովրդավարությանը, միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը, որոնք անհասցե հայտարարություններ են արել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական #ագրեսիայի կապակցությամբ»։