Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրականացվեցին «Եռաբլուր»-ի մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

Իրականացվեցին «Եռաբլուր»-ի մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները
Հայաստան
23:32, 05 август 2022
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի նախաձեռնությամբ` վարչական շրջանի ֆինանասական միջոցներով, իրականացվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից` մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Աշխատանքների ընթացքը անձամբ վերահսկել է վարչական շրջանի ղեկավարը:

Տեղեկացնենք, որ այս տարածքը երբևէ լուսավորություն չէր ունեցել։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ քննարկվեց բլուրի հարակից օղակաձև ճանապարհահատվածում ցանցի ավելացման անհրաժեշտությունը աշխատանքային 2-րդ փուլով: