Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհաքաղաքական իրավիճակն առաջացրել է օդանավերի սղություն․ «Արմենիա» ավիաընկերության պարզաբանումը՝ չվերթերի ուշացումների վերաբերյալ

Աշխարհաքաղաքական իրավիճակն առաջացրել է օդանավերի սղություն․ «Արմենիա» ավիաընկերության պարզաբանումը՝ չվերթերի ուշացումների վերաբերյալ
Հայաստան
16:13, 06 август 2022
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանում է ներկայացրել մի շարք չվերթերի ուշացումների վերաբերյալ։

«Հարգելի՛ գործընկերներ և ուղևորներ, «Արմենիա» ավիաընկերության և մեր ամբողջ թիմի անունից ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար: Երեկ երեկոյան՝ 21:00-ից մինչև այս պահը, անդադար մենք աշխատել և աշխատում ենք չվերթերի հետ առաջացած խնդիրները լուծելու համար: Ստացվել է այնպես, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով: Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը:

«Արմենիա» ավիաընկերությունն իր 6 տարվա պատմության մեջ երբեք չի հրաժարվել իր պարտավորությունների կատարումից: Այսօրվա ուշացումները ևս բացառություն չեն: 06/08 NGT 930 չվերթը, որը նախատեսված էր 10:20-ին, արդեն մեկնել է, դեպի Հուրգադա NGT 1727/1728 չվերթը կմեկնարկի 01:00՝ Երևանի ժամանակով: Բոլոր ուղևորներին հասանելի փոխհատուցումները կատարվելու են, հյուրանոցները ապահովվելու են: Շնորհակալություն ըմբռնման համար», - նշել է Գևորգ Խաչատրյանը: