Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժ Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է 2 բալ ուժգնությամբ

Երկրաշարժ Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է 2 բալ ուժգնությամբ
Հայաստան
15:02, 03 апрель 2021
Սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Շորժա քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում` 2 բալ ուժգնությամբ: