Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բացվեց զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Հայաստան
Երևանում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց վերականգնողական բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված աշխատանքները թիթեռներով կոմպոզիցիաներ են, որոնց վաճառքից ստացված ամբողջ հասույթը զինվորները փոխանցելու են Զինվորի տանը:
«Տղաներն իրենց ձեռքով արվեստ են ստեղծել և ես պատահական չեմ ասում այդ բառը: Նրանք ստեղծել են գեղեցիկ գործեր՝ կարողանալով հաղթահարել ժամանակավոր տկարությունը: Սա հիշարժան միջոցառում է, և կարևոր չէ, թե որքան գումար կհավաքվի, պարզապես այս ներդրումն անգնահատելի է: Նախկինում ևս այս ավանդույթը եղել է, տղաները տղաների համար մոտեցումն է գործում: Բարի ավանդույթ է, որը պետք է շարունակել համատեղ ուժերով»,- ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ պետության կողմից տղաների առողջության ու սոցիալական երաշխիքների համար ՀՀ կառավարությունն անում է առավելագույնը:
«Մենք շատ կարևորում ենք հետագայում ձեր ներգրավվածությունը աշխատանքի, կրթության մեջ: Այն միջավայրը, որ այսօր տեսնում ենք, այն ինչ ստեղծում եք, անում եք, մեզ պարտավորեցնում է լինել ավելի ուժեղ: Վստահ եմ, որ ավելի լավ երկիր ենք կերտելու նաև ի հիշատակ այն տղաների, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն Հայրենիքի»,-ասաց նախարարը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց, որ սա մի մեծ ցուցահանդեսի փոքր այցեքարտն է: Զինվորի տանն առաջիկայում մեծ սենյակ կբացվի, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:
Հաշմանդամություն ունեցող զինծառայող Սեյրան Սողոյանն էլ շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի ներկայությունն իրենց համար կարևոր է:
«Տղաներն իրենց հոգին դրել են ամեն մի ստեղծագործության մեջ: Շնորհակալություն աջակցողներին: Այս ամենով, փորձում ենք ցրվել պատերազմի վատ հիշողություններից»,- ասաց նա: