Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Հայաստան
18:19, 03 апрель 2021
Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։