Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում փայտե տնակ է հդեհվել

Գյումրիում փայտե տնակ է հդեհվել
Հայաստան
20:11, 03 апрель 2021
Ապրիլի 3-ին, ժամը 13:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ ԱԻՆ տեղեկատվությամբ, հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:16-ին, մարել՝ 14:59-ին։

Այրվել է Ղանդիլյան փողոցում գտնվող ոչ բնակելի փայտե տնակը՝ գույքով (մոտ 18 քմ): Պատահարի հետևանքով տուժածներ չկան: