Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Շուշիում զոհված Սուրեն Բաբայանի ծննդյան օրն է. ևս մեկ ծնունդ Եռաբլուրում՝ առանց հերոսների

Այսօր՝ ապրիլի 3-ին, Սուրեն Բաբայանի ծննդյան օրն է։ Սուրենը այսօր կդառնար 32 տարեկան։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին հավաքվել Սուրենի հարազատները և ընկերները։ Սուրենի մայրը՝ Գալինա Բաբայանը պատմում է, թե երբ է վերջին անգամ խոսել որդու հետ։ Որդու մահվան մասին իմացել է նոյեմբերի 16-ին։ Մայրը նշում է, որ Սուրենը շատ հումորասեր և հոգատար էր ու հպարտանում իր որդու քաջությամբ։