Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք
Հայաստան
16:48, 04 апрель 2021
Ապրիլի 3-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  4776 քաղաքացու հետազոտություն, որից  626-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2510 դեպք: Կատարվել  է   22 224 թեստավորում: