Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհված զինծառայողների ընտանիքներին ևս մեկ արտոնություն կտրամադրվի

Զոհված զինծառայողների ընտանիքներին ևս մեկ արտոնություն կտրամադրվի
Հայաստան
11:34, 05 апрель 2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց պետական տուրքի մասին և հարակից հարցերի մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը։ Օրինագիծը առաջին ընթերցմամբ հավանության էր արժանացել ԱԺ լիագումար նիստում։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում լրացում է կատարվել նախագծում, որով նախատեսվում է նոր արտոնություն տրամադրել զոհված զինծառայողների ժառանգություն ստանալու հետ կապված հարաբերություններին։ Նախատեսվում է վերջիններիս ազատել պետական տուրքից։ Որոշումը 4 կողմ 1 դեմ 1 ձեռնպահ ձայնով ընդունվեց։