Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին եւ «168 ժամ» ՍՊԸ-ին․ ՀԺ

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին եւ «168 ժամ» ՍՊԸ-ին․ ՀԺ
Հայաստան
13:53, 05 апрель 2021
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին եւ «168 ժամ» ՍՊԸ-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, հայտնում է  armtimes-ը։

Հայցը ներկայացվել է ապրիլի 2-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին:

Սաֆարյանը պահանջում է վիրավորանք հանդիսացող արտահայտությունների կատարման համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում պատասխանողներից յուրաքանչյուրից 500․000-ական դրամ բռնագանձել:
Հանրային խորհրդի նախագահը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառն այն է, որ «168 ժամ»-ը մարտի 2-ին տարածել է մի տեղեկատվություն, որը վիրավորական արտահայտություններ է պարունակում, եւ դա վերագրվել է Իգոր Խաչատուրովին:
Սաֆարյանը նշեց, որ Իգոր Խաչատուրովի անունից իրեն ուղղված վիրավորական արտահայտությունների համար դատի է տվել նաեւ «168 ժամ»-ին, քանի որ վերոնշյալ գրառումը միայն այդ կայքում է տեսել:
Հենց այդ պատճառով էլ երկու պատասխանողներից 500 հազար դրամական փոխհատուցում է պահանջում:
Նշենք, որ Իգոր Խաչատուրովի գրառման մեջ Ստյոպա Սաֆարյանի հասցեին հետեւյալ արտահայտություններ են հնչեցվել. «թուրք քիրվայի դուրսպրծուկ», «քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու» եւ այլն: