Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:
Հայաստան
14:03, 05 апрель 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին որոշումը հրապարակված է  կառավարության կայքում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա
նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի ապրիլի 12-16-ը ներառյալ:
2. Գնել Սանոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: