Քաղաքացիակենտրոն
լրատվություն

6 ամիս շարունակ սպասում էին նրա վերադարձին. պատերազմում զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ Արամ Մկրտչյանը

6 ամիս շարունակ սպասում էին նրա վերադարձին. պատերազմում զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ Արամ Մկրտչյանը
Հայաստան
18:16, 05 апрель 2021
Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը: Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 6 ամիս անց։ 6 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատները սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև պատերազմի բոլոր զոհերի հարազատներին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա