Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք կա. 13 հոգի մահացել է

Կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք կա. 13 հոգի մահացել է
Հայաստան
11:37, 06 апрель 2021
Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ն` առողջացած, 3627-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15713 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 880290 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 13 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 932 է: