Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսից մահացածի հերձման արգելքը կհանվի. «Ժամանակ»

Կորոնավիրուսից մահացածի հերձման արգելքը կհանվի. «Ժամանակ»
Հայաստան
11:43, 06 апрель 2021
«Ժամանակ» թերթը գրում է. 

«Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Նախագծով առաջարկվում է օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

Հիշեցնենք, որ ներկայումս կորոնավիրուսային հիվանդության պատճառով հիվանդների հերձումն արգելված է: Նման փոփոխությունը հիմնավորվում է հերձման ժամանակ անհատական պաշտպանական միջոցների կիրառման արդյունավետությամբ»: