Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի փաստաբանի հայտարարությունը

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է՝ Ամիրյանի առողջական վիճակի պատճառով։ Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի մահից հետո օրենքի ուժով գործը ենթակա էր կարճման, սակայն մերձավորները պնդեցին, որ գործը չկարճվի․ օրենքը դա ևս թույլ է  տալիս և օրենքի ուժով ներգրավվեց իրավահաջորդ և քրեական վարույթը շարունակվեց։ «Այս պահի դրույթամբ մենք գտնվում ենք վկաներին լսելու փուլում։ Նիստերն ինտենսիվ գնում են, միևնույն ժամանակ ցանկանում եմ փաստել, որ ինչպես հիշում եք՝ Մանվել Գրիգորյանի գործը գտնվում էր Եվրոպական դատարանի վարույթում, դրանից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճշտումներ արեց գործը շարունակելու հետ կապված և իրավահաջորդը պնդեց, որ գործը պետք է շարունակվի»,-ասաց պաշտպանը։