Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում առաջարկում է բազա ստեղծել բոլոր քաղաքացիների ավանդների և հաշիվների համար, որպեսզի գործարքների նույնականացումը հավաստի լինի

ԱԺ-ում առաջարկում է բազա ստեղծել բոլոր քաղաքացիների ավանդների և հաշիվների համար, որպեսզի գործարքների նույնականացումը հավաստի լինի
Հայաստան
12:15, 06 апрель 2021
Այսօր՝   ապրիլի 6-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրման հարցը։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն բանկային գաղտնիքի սահմանված կարգին լրացնող նախագիծ է:

«Այս բազան ստեղծվում է բոլոր քաղաքացիների ավանդների և հաշիվների համար, և չի առանձնացնում պաշտոնատար անձանց հաշիվները, ոչ պաշտոնատար անձանց հաշիվներից։ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն ունի հասանելիություն պաշտոնատար անձանց հաշիվների նկատմամբ։ Միայն լինելու է հաշվի առկայության վերաբերյալ տվյալներ, իսկ այդ տվյալները գաղտնիք չեն, քանի որ մարդիկ հանգիստ կիսվում են մնացածի հետ, եթե ուզում են, որ իրենց հաշվին փող փոխանցեն։ Իսկ հաշվի սկզբնական մնացորդ, ընթացիկ շարժերի վերաբերյալ տեղեկատվություն, վերջնական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի պարունակելուի ռեեստրը»,- ասաց Սերգեյ Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ այս համակարգը հավաստելու է տվյալ անձի ինքնությունը և որ նա իր հաշվով գործարք է կատարում՝ օրինակ՝ գնորդը մատակարարի հետ կամ հակառակը․ «Սա կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը կարող է պարզեցնել այն առումով, որ եթե հիմա կարող է բոլոր բանկերի նկատմամբ ներկայացվի պահանջ և սկսվի հաշիվները գտնելու, վերլուծելու գործընթաց, ապա այս ռեեստրի առկայության դեպքում՝ ֆոկուսը կլինի այն բանկերի և հաշիվների վրա, որոնք տիրապետում են նման անձանց հաշիվների տեղեկատվություններին։ Բանկերի վրայից բավական գործառնական ռիսկեր դուրս կգա»։