Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության անդամները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիշատակը

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ իմ որոշմամբ 2022 թվականի օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարված Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- այսօր՝ օգոստոսի 18-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: