Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետաիրավական հանձնաժողովն ընդունեց հակակառուպցիոն դատարանի դատավորների թվակազմի վերաբերյալ փոփոխությունը

Պետաիրավական հանձնաժողովն ընդունեց հակակառուպցիոն դատարանի դատավորների թվակազմի վերաբերյալ փոփոխությունը
Հայաստան
11:45, 07 апрель 2021
Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ՀՀ Դատական օրենսգիրք, Սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերում առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները։

Մասնավորապես նա նշեց, որ 2020թ․վիճակագրության լրացուցիչ վերլուծության արդյունքում նախագծից հանվել են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ կարգավորումները գործերի վերանայումը՝ վերապահելով Վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանների առանձին վեցական դատավորների, այսինքն՝ հակակոռուպցիոն դատարանը ստեղծվում է, բայց նկատի ունենալով վիճակագրությունը և որոշակի թեթև ծանրաբեռնվածության առաջացումը, վերաքննիչ ատյաններում ի տարբերություն այլ գործեր քննող վերաքննիչ դատարանների դատավորների,  որոշել են, որ երկուական կազմ կլինի, որոնք կմասնագիտանան տվյալ ոլորտի գործերի քննությամբ և ի լրումն դրան կարող են նաև քննարկել այլ գործեր՝ նպատսելով ընդհանրապես դատական համակարգում ծանրաբեռնվածության թեթևացմանը։ 

«Հակակառուպցիոն դատարանի դատավորների թվակազմը ևս նվազել է,  սահմանվել է, որ հակակոռուպցիոն  դատարանը գործում է  առնվազն 15 դատավորի թվակազմով, որից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն հինգը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով  մասնագիտացմամբ  դատավորներ։   Նախագծից հանվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների թվակազմի ավելացման վերաբերյալ կարգավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում այդ մասով կառավարությունը հանդես կգա առանին նախաձեռնությամբ»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ խոսքը մասնավորապես Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման գաղափարն է, որի ստեղծումից հետո քաղաքացիական պալատի թվակազմը ավելի քան բավարար կլինի քաղաքացիական գործերի քննության համար և այդ նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման։        
 
Քվերակությամբ  նախագծերի փաթեթն ընդունվեց։