Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մոտ 800 մլն դոլար է փոխանցվել Եվրոպական միասնական հարթակից covid-19-ի դեմ պատվաստանյութ ձեռ բերելու համար»․ Նարեկ Զեյնալյան

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձավ Astra Zeneca պատվաստանյութի առաջացրած հետևանքների մասին լրատվամիջոցներով տարածված տեղեկություններին նշելով, որ Եվրոպական միության գործակալությունը հստակ ֆիքսել է, որ մահերի կապը անմիջական պատճառի և պատվաստման հետ ապացուցված չէ։ Զեյնալյանը նշեց, որ որոշ երկրներ տարիքային շեմ են սահմանել՝ չեն պատվաստում մինչև 50 տարեկան քաղաքացիներին, Գերմանիան սկզբից հրաժարվեց այդ պատվաստանյութից, հիմա կրկին շարունակում է պատվաստումները։

Անդրադառնալով ռուսական Sputnik V պատվաստանյութին, Զեյնալյանը նշեց, որ Ռուսաստանի հետ ընթանում են բանակցություններ՝ որոշակի չափաքանակ ձեռք բերելու մասով։ Զեյնալյանը նշեց նաև, որ 2000 չափաբաժին նվիրատվության տեսքով տրվել է Հայաստանի Հանրապետությանը, որոնք ներակրվել են ռիսկային խմբերի անձանց և բանակցությունները՝ ռուսական պատվաստանյութ ձեռք բերելու համար շարունակվում է։

Զեյնալյանը նշեց, որ պայմանագիր կա նաև միասնական հարթակի հետ և մոտ 800 միլիոն դոլար գումար է փոխանցվել, այտեղից ևս պատվաստանյութեր ձեռք բերելու համար։ «Իրենք պատվաստանյութեր են տրամադրելու Pfizer ֆիրմայի, Astra Zeneca ֆիրմայի և Moderna ֆիրմայի։Այդ երեք պատվաստանյութերն են գրանցված այդ հարթակում», - ասաց Զեյնալյանը։
«Պարտադրության սկզբունքով Հայաստանում պատվաստումներ չեն եղել և չեն լինելու», - ասաց Զեյնալյանը, ապա ավելացրեց, որ վիրուսի դեմ պայքարելու միակ լուծումը պատվաստումներն են։ 

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական պատվաստանյութը արտադրվի նաև Հայաստանում, Զեյնալյանն ասաց, որ վստահ չի, բայց իր կարծիքով ավելի ձեռտու է ձեռք բերել պատվաստանյութը, քան այստեղ հիմնել ամբողջական արտադրական հոսքագիծ։