Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների մոտ 3 մլրդ դրամի վարկեր. նախարար

Բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների մոտ 3 մլրդ դրամի վարկեր. նախարար
Հայաստան
14:17, 07 апрель 2021
Հայաստանում ֆինանսական կազմակերպությունները ներել են Արցախի պատերազմում զոհված զինծառառայողների, նրանց հարազատների 3 մլրդ դրամ ծավալով վարկային պարտավորություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարը հիշեցրեց, որ դեռ ատերազմի ընթացքում կառավարությունը նախաձեռնել է Հարկային օրենսգրքում փոփոխություն, որը հնարավորություն է տվել բանկերին ներել պատերազմում զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներ վարկերը՝ առանց հավելյալ հարկային պարտավորություններ ստանձնելու:


«Այս պահին, իմ ունեցած տեղեկություններով, մոտ 3 մլրդ, հնարավոր է՝ արդեն ավել, վարկային պարտավորություններ ներվել են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից»,- ասաց նախարարն ու չբացառեց նաև որոշ դեպքերում թերացումները:

Ըստ նրա՝ այդ թերացումների հիմքում հնարավոր է ընկած լինի նաև տեղեկատվության բացակայությունը: Նախարարը վստահեցրեց, որ ՊՆ-ն Կենտրոնական բանկի միջոցով բանկերին պատշաճ փոխանցել է զոհված զինծառայողների, նաև վիրավորում ստացած անձանց տվյալները: Համակարգային առումով նա խնդիրներ չի տեսնում՝ չբացառելով թերացումները: