Քաղաքացիակենտրոն
լրատվություն

15 քաղաքացի բերման է ենթարկվել․ նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն

15 քաղաքացի բերման է ենթարկվել․ նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն
Հայաստան
15:51, 07 апрель 2021
 Այսօր Կառավարության շենքի առջև տեղի ունեցած ակցիայից Ոստիկանություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Թե նրանցից քանի՞սն էին կին, Ոստիկանության լրատվականից նշեցին, որ նման վիճակագրության չեն տիրապետում։ Ակցիայի մասնակիցների նկատմամբ վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ են կազմվել, ապա ազատ արձակել։ 

Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» շարժման կին անդամներն ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առջև։ Նրանք քայլերթով Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվեցին դեպի Կառավարություն` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։

Նրանք քայլերթով մոտեցան Կառավարության շենքին, որտեղ մի քանի շարքով ոստիկաններ էին հավաքված։ Ակցիայի մասնակիցները հորդորեցին ճանապարհ բացել, իսկ հետո փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշն ու շենք մտնել։
Կանայք ձվեր նետեցին Կառավարության շենքի և ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին։ Նշենք, որ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց։
  
 
Վովա Հակոբյան