Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզում տատիկը սեփական տան 2-րդ հարկում հայտնաբերել է 16-ամյա թոռնուհու կախված դին

Շիրակի մարզում տատիկը սեփական տան 2-րդ հարկում հայտնաբերել է 16-ամյա թոռնուհու կախված դին
Հայաստան
15:08, 28 август 2022
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:  

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում, Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին՝ 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:  

Ըստ նախնական տեղեկությունների, երեխային հայտնաբերել է տատիկը՝ իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ կանացի զգեստից քանդված շղթայով կախված վիճակում:  
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: