Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
Հայաստան
11:09, 08 апрель 2021
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։