Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1231 նոր դեպք, մահացել է 28 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1231 նոր դեպք, մահացել է 28 մարդ
Հայաստան
11:29, 08 апрель 2021
Հայաստանում ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք, առողջացել է 816 քաղաքացի, մահացել է՝ 28-ը:

Մեկ օրում կատարվել է 4943 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 889872-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200129 դեպք, որոնցից 179043-ն առողջացման, 3675-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 16471 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 940 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։