Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետբյուջեից հատկացված գումարների վերաբաշխման արդյունքում վերանորոգվում է Փարպիի միջնակարգ դպրոցը

Պետբյուջեից հատկացված գումարների վերաբաշխման արդյունքում վերանորոգվում է Փարպիի միջնակարգ դպրոցը
Հայաստան
22:33, 31 август 2022
ՀՀ պետական բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից վերաբաշխումների արդյունքում առաջացած դրամական միջոցներով, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով, մարզում իրականացվում են դպրոցաշինական մի շարք ծրագրեր։

Այդ թվում՝ Փարպիի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցում ընթացքի մեջ են ստորև ներկայացվող վերակառուցման աշխատանքները՝

դպրոցի շենքի սալվածքի վերանորոգում,
մարզադահլիճի, հանդերձարանների և սանհանգույցների հիմնանորոգում,
նոր գույքի՝ ըմբշամարտի գորգի, ուսուցչական սեղանների և աթոռների ձեռքբերում,
միջանցքների, սանհանգույցների վերանորոգում,
ՄԱԿ-ի համաֆինանսավորմամբ խմելու ջրագծի արտաքին ցանցի
հիմնանորոգում։

Մարզպետարանը դպրոցին նշված աշխատանքներն իրականացնելու համար հատկացրել է 16 մլն 184 հազար դրամ։