Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը Սպուտնիկ V-ն օգտագործել․ Անահիտ Ավանեսյան

Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը Սպուտնիկ V-ն օգտագործել․ Անահիտ Ավանեսյան
Հայաստան
12:43, 08 апрель 2021
«Covid 19-ի բոլոր պատվաստանյութերը այս պահին օգտագործվում են արտակարգ իրավիճակների հետ պայմանավորված, և այո՛, Հայաստանը տվել է օգտագործման թույլտվություն»-, այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նա նշեց, որ պատվաստանյութերի գրանցում, որպես այդպիսին, այս պահին չի իրականացվում, որովհետև դրանք դեռ երրորդ փուլի մեջ են և օգտագործման թույլտվություն կա։ 

«Բոլոր պատվաստանյութերն էլ, որոնք կավարտեն երրորդ փուլը՝ կլինիկական հետազոտությունների, ինչ-որ մի փուլում այդպիսի մի ավարտական գրանցման վկայական կստանան»,-ասաց նախարարը։

Խոսելով նաև երեկ գիշերը Հայաստան բերված Սպուտնիկ V պատվաստանյութի մասին՝ նախարարն ասաց, որ մենք ունենք բոլոր իրավական հիմքերը Սպուտնիկ V-ն օգտագործել։