Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութերը կտրամադրվեն պոլիկլինիկաներին, որտեղ էլ կիրականցվեն պատվաստումները

Ռուսական «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութերը կտրամադրվեն պոլիկլինիկաներին, որտեղ էլ կիրականցվեն պատվաստումները
Հայաստան
14:48, 08 апрель 2021
Երեկ՝ Մոսկվայում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ այսօր՝ ապրիլի 8-ին Հայաստանն արդեն կստանա ռուսական «Սպուտնիկ-Վ»՝ կորոնավրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15․000 դեղաչափ ։ Նա նաև հավելեց, որ այդ խմբաքանակը սիմվոլիկ է և Հայաստանը նախատեսում է ձեռք բերել ռուսական «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ։  

Civic.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ՝ ճշտելու, թե ո՞ր բուժհաստատություններին է տրամադրվելու պատվաստանյութը։ Ի պատասխան մեր հարցադրման՝ մամուլի խոսնակն ընդգծեց, որ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութերը բաշխվելու են առաջին օղակին՝ պոլիկլինիկաներին և պատվաստումները հենց պոլիկլինիկաներում էլ կիրականացվեն, ինչպես մյուս պլանային պատվաստումները՝ նույն կարգով։ 

Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի խմբերում գտնվող անձինք՝ այդ թվում  65 տարեկանից բարձր քաղաքացիները, 18 տարեկանից սկսած խրոնիկ հիվանդություն ունեցողները, բուժհաստատաությունների աշխատակիցերը,  փակ հաստատաություններում գտնվող քաղաքացիները՝ ծերանոցները, քրեակատարողական հիմնարկները և այլն։