Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական․ Անդրանիկ Քոչարյան

«Այդ ութ դատավորները, որ այդ որոշումը կայացրեցին, պատասխանատվություն կրո՞ւմ են այդ 80 հատորների համար, որ մեր հասարակությանը զերծ պահեցին հասկանալու այդ գործը բացված է, թե չէ»,-լրագրողների հետ զրույցում խոսելով 300,1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու ՍԴ որոշման մասին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողներից մեկի այն հարցին, որ չէ որ դատավորներին իրենք էին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ որոշ մասին են իրենք ընտրել, բայդ դա ութը չեն,  և մյուս հինգը այս խնդրին պատրաստված էին՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։

«Բայց Սահմանադրությունը տալիս է  իրավասություն՝ Սահմանադրական դատարանին,  ցանկացած հոդված ենթարկել փորձաքննության։ Կասկած չունենաք, իմ տպավորությունն այնպիսին է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական։  Դատավորների տրամաբանությունը դա է։ Ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց կայացրած որոշումը՝ այս 300․1-ը իրո՞ք հակասահամանդրական է, թե՞ Հրայր Թովմասյանի ճաշակով է և կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բայց չէ որ այդ հոդվածը տարիներ շարունակ իրենք են դրել։ Նույն Հրայր Թովմասյանն իր «հայրիկների և մայրիկների» հետ, Դավիթ Հարությունյանը, մյուսները, բոլորը  մասնակից են սրան։ Պարբերաբար Սահմանադրությունը փոխում են  ըստ ճաշակի։ 300-ը ինչի՞ փոխեցին ժամանակին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։                

Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանում, ըստ էության, բոլորի ձեռքերն ազատ են թողնում՝ սահմանադրական կարգի հետ ինչ ուզենան անեն։ Այնուհետև նա հիշեցրեց, որ հիմա Իսրայելում կա պրոբլեմ, Թուրքիայում պաշտոնաթող ադմիրալների խնդիրկա, որոնց ցմահ դատապարտեցին։ 

«Բայց պետությունը պետք է իր կարգը պահպանելու հնարավորություն  ունենա։ Եվ այդ 300 հոդվածը, որ ժամանակին փոխեցին, Դավիթ Հարությունյանին չե՞ք բռնացնում հարցնեք՝ ինչո՞ւ փոխեցիր։ Բա էն ժամանակ դա սահամանդրակա՞ն էր։ Այո՛, սահմանադրական էր, 300․1-ն էլ է  սահմանադրական, պարզապես այն ժամանակ  միջազգային լուրջ ճնշում կար և քաղբանտարկյալներ կային այդ խնդիրը  լուծելու համար՝ հենց Մարտի 1-ի առնչությամբ։ Իրենք  գնացին այսպիսի մի իրավական բոլոլա արեցին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։