Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապան-Գորիս ավտոճանապարհին փրկարարները հայտնաբերել են հակատանկային արկեր, ականանետի ականներ. ԱԻՆ

Կապան-Գորիս ավտոճանապարհին փրկարարները հայտնաբերել են հակատանկային արկեր, ականանետի ականներ. ԱԻՆ
Հայաստան
21:33, 08 апрель 2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ 

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին։