Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Հոռոմի խաչմերուկը․ ՀԺ

Շիրակի գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Հոռոմի խաչմերուկը․ ՀԺ
Հայաստան
11:06, 09 апрель 2021
Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղու Հոռոմի խաչմերուկը: Նրանք պահանջում են վերջնական հստակեցում և իրական քայլեր՝ իրենց որդիներին վերադարձնելու համար: Այսօրվա ակցիայի պատճառը երեկ Երևանում տեղի ունեցածն է, գրում է armtimes.com-ը։

Հիշեցնենք, ծնողների մեծ մասը Էրեբունի օդանավակայանում երեկ ժամեր շարունակ սպասում էին Բաքվից ժամանող գերիների խմբին, սակայն ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց նրանց:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տարածեց մեկնաբանություն, որում ասված էր. «Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»: