Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկու քաղաքների ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ

Երկու քաղաքների ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ
Հայաստան
11:26, 04 сентябрь 2022
Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ հնարավորություն տվեց լիարժեքորեն վայելելու երևանյան մշակույթը: Սեպտեմբերի 3-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական  դրամատիկական թատրոնի բեմը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստներինն էր:  Ներկայացվել է խաղացանկային՝ Օ’Հենրիի «… և նորից Գարուն» բեմականացումը:     

Գյումրիում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրն ամփոփվեց Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ: 

Երկու քաղաքների ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ: