Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները

Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները
Հայաստան
11:30, 09 апрель 2021
Շիրակի մարզից  գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին «Արմենպրեսի» հետ ունեցած զրույցի ժամանակ հաստատեցին հարազատները՝ փաստելով, որ փակ է ինչպես Երևան Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները: «Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հազատաների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- նշեց հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։