Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհերի և վիրավորների մասով կանխատեսումները, փառք Աստծո, չեն իրականացել․ զոհերի թիվը չի կարող գերազանցել 4 հազարը․ Արտակ Մանուկյան

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօրվա օրակարգում դրված էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ 

Այն ներկայացնող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել ևս երկու ամսով, բայց պատրաստ է նախագիծը քննարկել ու պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին։