Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում գործունեություն կծավալի իրանական խոշոր ավտոարտադրող ընկերությունը

Հայաստանում գործունեություն կծավալի իրանական խոշոր ավտոարտադրող ընկերությունը
Հայաստան
17:40, 05 сентябрь 2022
Իրանական խոշոր ավտոարտադրող ընկերություններից մեկը ծրագրում է մեքենաների արտադրություն սկսել Հայաստանում։ Այդ մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփակը։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ իրանական պատվիրակությունը հոկտեմբերի կեսին կայցելի Երևան՝ ներկա գտնվելու Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի բացման արարողությանը։

Մատնանշելով երկու երկրների համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում՝ կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը շատ կարևոր է երկու երկրների համար էլ։

«Սիսիան-Քաջարան մայրուղին մտնում է Հյուսիս-Հարավի մեջ և կարևոր է երկու երկրների համար էլ։ Այդ հատվածը կդառնա կարևորներից մեկը, քանի որ բավականին կկրճատի երթուղին»,-ավելացրել է իրանցի պաշտոնյան։