Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերեզմանոցը քարտեզագրելը պրինցիպիալ անհնար բան է․ Վաչե Տերտերյան

Գերեզմանոցը քարտեզագրելը պրինցիպիալ անհնար բան է․ Վաչե Տերտերյան
Հայաստան
15:41, 09 апрель 2021
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ընդունվեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակը։ 

Հիմնական զեկուցող Նիկոլ Բաղդասարյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ նախագիծը պայմանավորված է եղել մի շարք քաղաքացիների կողմից ստացված բողոքների հետ, և իրենք հանդիպումներ են կազմակերպել այս նախագծի շրջանակներում շահագրգիռ նախարարության ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների հետ, համապատասխան պաշտոնատար անձանց հետ,  համայնքների կողմից ստեղծված ՀՈԱԿ-ի հետ, Երևանի և Գյումրիի քաղաքապետարանների հետ, քննարկում են ունեցել նաև եկեղեցու հետ և տեսչական մարմինների հետ։

«Մենք առաջարկել ենք, որպեսզի օրենքում պահպանվի մի տերմին ընտանիքի անդամ և հրաժարվել հարազատ տերմինից նույն օրենքում, որովհետր շփոթմունք է առաջանում։ Այն իրավական տեխնիկական խնդիր է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
 
Հարակից զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ, խոսելով գերեզմանների քարտեզագրման մասին, ասաց, որ երբ գործընկերներից մեկը խոսեց, այն մասին,  որ հիմա գերեզմաններում պատրաստի տեղեր են վաճառում, փոխնախարարը դրա դեմն առնելու միակ ձևը համարում է քարտեզագրումն ու չափագրումը։ 

«Օրինակ Շահումյանի գերեզմանոցը քարտեզագրելը պրինցիպիալ անհնար բան է։ Ես իմ մեծ տատիկի, պապիկի տեղը տարել ստոլբաներ եմ խբել, որ գնամ գտնեմ։ Ես ինքս եմ կորում, չնայած վստահեցնում եմ երկու-երեք շաբաթը մեկ գնում եմ։ Այդտեղ էդ կարգի բաները բացառելը ավելի շատ վարչարարության, մենթալիտետի խնդիր է և նաև  շատ կարևոր է՝ նոր կանոնակարգված, բարեկարգված ծառայություն մատուցելը, որ մարդիկ չգնան տենց տեղեր ման չգնա, որովհետև դա համարյա անլուծելի խնդիր է և չարժի այդքան ճիգ, ջանք, գումար, այդտեղ տեղադրել»,- ասաց Վաչե Տերտերյանը։